«Մի քանի դրվագ կարող եմ պատմել Ռիտա Սարգսյանի մասին, որը էլ ավելի պարզ է ցույց տալիս նրա մարդ տեսակը.» Անի Քոչար


Անի Քոչարն իր սոցհարթակում գրում է. «Շատ մեծ ցավով ընդունեցի Տիկին Ռիտայի մահը: Նա ինձ մոտ տպավորվել է որպես շատ զգացմունքային, պարզ ու անմիջական մարդ: Մի քանի դրվագ կարող եմ պատմել նրա մասին, որը էլ ավելի պարզ է ցույց տալիս նրա մարդ տեսակը:

2013-ին մի մեծ միջոցառման էի հրավիրված, որում նաև ելույթ պետք է ունենայի, անդրադառնում էի հաշմանդամություն ունեցող մարդկանց, նրանց խնդիրներին և մեր երկրում հավասար հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտությանը:

Ելույթս զգացմունքային ստացվեց, իսկ նա սկզբից մինչև վերջ, ելույթիս զուգահեռ արտասվեց: Միջոցառումից հետո մոտեցավ, մենք մինչ այդ երբևէ չէինք հանդիպել: Այնքան անմիջական, պարզ ու համեստ էր:

Մեկ այլ առիթով (ինձ մի հուսահատ մայր էր դիմել, ում երեխային խլել էր թուրքաբնակ հայրը և դատական գործընթացների համար նրան բավական կլորիկ գումար էր անհրաժեշտ, ես այդքան գումար չունեի օգնելու համար, որոշեցի դիմել այդ ժամանակվա 1-ին տիկնոջը), բաց նամակով դիմեցի Տիկին Սարգսյանին:

Ժամեր անց ինձ հետ կապ հաստատեցին և գումարը փոխանցեցին այդ երիտասարդ մայրիկին, ինչի շնորհիվ նաև արդյունքում նա հետ վերադարձրեց իր փոքրիկին:

Օրինակները շատ են, որոնք ցույց են տալիս ժպտադեմ ու բացսիրտ այս տիկնոջը, ում մահն անժամանակ էր: Ցավում եմ շատ և հոգուն հանգստություն մաղթում: Թող ննջի խաղաղությամբ: Լույս իջնի հոգուն»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!