Որտե՞ղ են հիմա շուշեցի հայտնի փոքրիկ բալիկները, և ինչպե՞ս է դասավորվել նրանց ճակատագիրը


Լրագրող Ժիրայր Ոսկանյանը, ով ժամանակին Շուշիում փոքրիկ զրույց էր ունեցել տեղացի փոքրիկների հետ, որոնցից երկուսը զույգ էին, այսօր զույգ բալիկների մասին տեղեկատվական հրապարակում է արել: Նա իր սոցհարթակում գրել է.

«Մեր ուժը միասնության մեջ է։ Շուշիի հայտնի զույգերը՝ Արսենն ու Արմենը, ծնողների, քրոջ հետ ապրում են նրանց տանիք տված ընտանիքի հետ։ Հայաստանից, սփյուռքից այնքան մարդ արձագանքեց՝ նրանց հոգ տանելու համար։

Շնորհակալ եմ նման համախմբման, գթասրտության ու աջակցության համար։ Երեխաները, մայրիկն ապահովված են անհրաժեշտ իրերով, պարագաներով, սննդով, վառելափայտով։

Շնորհակալ եմ ընկերոջս՝ Տաթևիկ Սայադյանին, որը պшտերшզմի օրերին ու դրանից հետո այնքան ջանք, նյարդ ու ժամանակ ծախսեց՝ երեխաների համար ձեր աջակցությունը հասանելի դարձնելու համար։

Շնորհակալ եմ Արման Բաբաջանյանին, Գայանե Աբրահամյանին ու էլի շատ շատերին, որոնք օպերատիվ արձագանքել են ու գործել։

Ցավոք, բոլորին նշել չեմ կարող, յուրաքանչյուրիդ շնորհակալ եմ»: Տեսանյութը՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!