Այսօր դերասան, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի ծննդյան օրն է


Տաղանդավոր արտիստ Արման Նավասարդյանը ծնունդով Տավուշից է՝ Շամշադինից: Դպրոցն ավարտելուց հետո Արմանը սովորել է Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում, որն ավարտել է 2003 թվականին: Նա ակտիվորեն զբաղվում է մշակութային գործունեությամբ:

Բացի ակտիվ դերախաղը, Արմանը նաև բեմադրություններ է կազմակերպում, ներկայացումներ բեմադրում, հաճախ է հյուրախաղերով ու ներկայացումներով լինում հայրենի Տավուշում:

Ա. Նավասարդյանը նաև մանկավարժական գործունեությամբ է զբաղվում՝ դասավանդելով դերասանի վարպետություն: Հանդես է եկել նաև ֆիլմերում, արժանացել պատվավոր «Արտավազդ» մրցանակի: Ա. Նավասարդյանն ունի նաև կազմակերպչական հմտություններ, ինչի պատճառով էլ նրան է վստահվել Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնը:

Նա մեծ եռանդով է իրականացնում թատրոնի կառավարման գործընթացը՝ խաղացանկը հարստացնելով նոր բեմադրություններով, հետաքրքիր միջոցառումներով: Մինչ համավարակը թատրոնի անձնակազմը հաճախ էր գնում արտերկիր՝ հյուրախաղերի:

Արման Նավասարդյանն իր մասնակցությունն է ունեցել նաև սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից սկսված Արցախյան մարտերին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!