«Թուրքի դեմ այսօր ռուսն է վախենում դուրս գալ, իսկ մենք դուրս եկանք անվարան…»


Արմեն Այվազյանն իր սոցհարթակում գրում է. «Հայե՛ր, դադարեցրե՛ք ինքնախարազանումն ու ինքնապախարակումը։ Վերջացրե՛ք լացն ու կոծը։ Այդ ամենը անիմաստ է և անարդարացի։ Այս պшտերшզմում մենք կռվել ենք պատվով ու փառքով։

Պարզապես մեր դեմ էին դուրս եկել ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան, այլև աշխարհի հզորագույն ուժերը։ Այս վերջիններն են Հայաստանում իշխանության բերել իրենց դրածոներին, որոնք էլ մեզ դրսից իջեցված հրամանով դավաճանել են ոչ միայն վերջին երկուսուկես տարում, այլև երկուսուկես տասնամյակ շարունակ։

Իսկ ռազմի դաշտում հայ զինվորն ու սպան՝ իր սակավաթիվ ուժերով ու միջոցներով շատ անգամ են ջшրդ տվել թշնամական միացյալ հորդային։ Հատուկենտ վախկոտների ու դասալիքների պատմությունները մատի փաթաթան մի՛ սարքեք։ Այդպիսիք միշտ էլ եղել են բոլոր ուրիշ ազգերի մղած պատերազմներում, ընդ որում՝ ավելի մեծ քանակով։

Հպարտացե՛ք հայ զինվորով ու համայն հայության բարձր մարտական ոգով, որ սավառնում էր աշխարհով մեկ։ Թուրքի դեմ այսօր ռուսն է վախենում կռվել, իսկ մենք կռվեցինք անվարան։ Ճիշտ է, մեր ուժերը չեն բավարարել անկախ հայկական պետություն կառուցելու համար։ Բայց հայ զինվորն ու բանակը կռվել են արիաբար։

Ճիշտ է, մեր քաղաքական «վերնախավը» փչացած է և ապիկար, բայց հայ զինվորն ու բանակը կռվել են անձնվիրաբար։ Դադարեցրե՛ք ողբը, մի՛ վերակառուցեք ազգային թերարժեքության հին բարդույթները, դրանց մի՛ ավելացրեք նորերը։

Որպեսզի սկսենք լուծումների մասին սառնասրտորեն մտածել։ Որքան էլ անելանելի է թվում Հայաստանի շուրջը ստեղծված իրավիճակը, դրանից ելքեր կան ու մենք միասնաբար կորոնենք ու կգտնենք ճիշտ ճանապարհները։ Ամեն ինչ դեռևս առջևում է։ Եվ, այո՛, հաղթանակը մերն է լինելու։ Առաջն Աստված»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!