Լրագրող Թաթուլ Հակոբյանի հուզիչ պատմությունը զոհված ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանի մասին


«Արարատ-Արմենիա»-ի ֆեյսբուքյան հարթակում ցավալի տեղեկություն է հանրայնացվել այն մասին, որ Արցախում պшտերшզմական գործողությունների ժամանակ անմահացել է Էդիկ Կիրակոսյանը: Լրագրող Թաթուլ Հակոբյանը, կիսելով այս տեղեկության հրապարակումը, հուզիչ պատմություն է պատմել:

Նա գրել է. «Խորը ցավ եմ ապրում ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ի այս ֆուտբոլիստի՝ Էդիկ Կիրակոսյանի համար: Ամեն զոհի համար ենք ցավում: Ուրեմն, հոկտեմբերի 19-ն է, Շուշիի հյուրանոցում եմ, ինձ զանգում է այս տղայի պապը՝ Գրիգոր Կիրակոսյանը:

Ասում է, որ թոռնիկն է վիրավորվել Ֆիզուլիում, բերել են Կարմիր Շուկա ու այլևս լուր չկա: «Խնդրում եմ, օգնեք»,- գրում է ինձ:

Հետո խոսում ենք ֆեյսբուքով ու ինձ հիշեցնում է, որ ինքը իր թոռնիկի՝ Էդիկի, ես իմ որդու հետ միասին ֆուտբոլ ենք դիտել Ավանի ակադեմիայում…

Ցավում եմ, որ չկարողացա օգնել այս մարդուն, թեև դիմեցի Արցախի տեղեկատվական կենտրոն՝ խնդրելով օգնել և տեղեկություն ստանալ: Նրանք չկարողացան ինձ օգնել, ես չկարողացա օգնել Գրիգոր Կիրակոսյանին ու այլևս հետ չզանգեցի նրան, որովհետև չկարողացա ոչինչ անել»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!