«Ալբերտ, դե զшրկ հրետանին…» գեղեցիկ երգ՝ նվիրված հերոս Ալբերտ Հովհաննիսյանին


Մերօրյա հերոս Ալբերտը շատ ստեղծագործողների համար է ոգեշնչման աղբյուր եղել: Շատերն են Ալբերտի հերոսությամբ ոգևորվել և նոր գործեր ստեղծել: Դրանք տարբեր դրսևորումներ ունեն՝ որմնանկարներ, դիմանկարներ, ստեղծագործություններ, երգեր:

Ալբերտի մասին գեղեցիկ երգ է ստեղծել ու ներկայացրել Դավիթ Աղասին: Երգը վերնագրված է «Ալբերտ, դե զшրկ հրետանին…» Այստեղ Ալբերտի կենդանության օրոք արված նկարահանված կադրերն են, որտեղ հերոսը աշխատում է հրետանիի մոտ:

Այդ կադրերը հերոսի կյանքի վերջին օրերին արված դրվագներ են: Երգի խոսքերի հեղինակը Արման Հովհաննիսյանն է: Երգի երաժշտությունը հեղինակել է անձամբ երգիչը՝ Դավիթ Աղասին:

Երգը մատուցվում է, ինչպես նշեցին, Ալբերտի կյանքի վերջին օրերին արված կադրերի համալիրով: Մշակված տեսահոլովակի ռեժիսորը Հակոբ Կոլյանն է:

Երգը յուրօրինակ արժևորման ու հարգանքի տուրք է մեր հերոս տղաներին՝ ի դեմս Ալբերտ Հովհաննիսյանի, ով բացառիկ պայծառ երիտասարդ էր: Երգը կարող եք ունկնդրել ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!