Զինվորի վերադարձի մասին գեղեցիկ երգ ու տեսահոլովակ. «Զինվորիս վերադարձը»


Զինվորները մշտապես, վերջին ամիսների ընթացքում մասնավորապես բոլորիս հոգածության և ուշադրության կենտրոնում են: Նրանց նվիրված երգերը ներկայացնում են զինվորների կյանքին ու գործունեությանն առնչվող տարբեր ասպեկտներ:

Հերթական երգը, որ նվիրված է զինվորների կենցաղին ու առօրյային, վերնագրված է «Զինվորիս վերադարձը»: Երգը բանակ մեկնող զինվորի վերադարձին է նվիրված: Բանակ մեկնող յուրաքանչյուր զինվորի հետ նրա ծնողներն ու մտերիմները սահմանի խաղաղության համար են աղոթում:

Երգը ներկայացված է շատ հուզիչ դրվագների համալիրով: Այստեղ տեղ են գտել կադրեր՝ վերցված իրական կյանքից: Երևում է, թե ինչպես են հարազատներն իրենց զինվորներին մեծ հուզմունքով, մի բաժակ ջրի ուղեկցությամբ ծառայության ճանապարհում:

Պահեր են ընդգրկվել նաև զինծառայության մեջ գտնվող զինվորի առօրյայից: Շատ են ծնողների ու հարազատների հետ հանդիպումների դրվագները, որոնք առանձնահատուկ սիրով ու հուզմունքով են դիտվում:

Երգն ու հետաքրքիր, հուզիչ կադրերով հարուստ տեսահոլովակը կարող եք դիտել վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!