Շուշան Պետրոսյանի ելույթը Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ


Երկօրյա դադարից հետո այսօր, չնայած եղանակային որոշա անբարենպաստությանը, մարդիկ հավաքվել են Ազատության հրապարակում՝ պահանջելու վարչապետի հրաժարականը: Նրանք տեղում են դրոշների ու իրենց պահանջն արտահայտող թեմատիկ պաստառներով:

Հավաքվածների համար ելույթներ են ունենում տարբեր անհատներ, մշակութային գործիչներ, նախկին քաղաքական գործիչներ, ներկայիս ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ: Նրանք իրենց փաստարկներն են բերում, թե ինչ հանգամանքներից ելնելով ներկայիս վարչապետն այլևս չի կարող պաշտոնավարել:

Տարբեր գործիչներ ու դեմքեր տարբեր փաստարկներ ու հիմնավորումներ են բերում: Հավաքվածների մեջ է նաև Շուշան Պետրոսյանը:

Նա հանրահավաքի ժամանակ հատուկ ելույթով է հանդես եկել: Եթե օրեր առաջ նա ընդամենը ֆիզիկապես էր մասնակցում ցույցերին, չէր կարողանում խոսել, հուզվում էր, ապա այսօր երգչուհին երգել է հավաքվածների համար:

Նա երգել է խորհրդանշական «Երազ իմ երկիր, հայրենի» հայտնի ու սիրված երգը: Շուշան Պետրոսյանի կենդանի հնչողությամբ այս կատարումը ներկայացված է ստորև կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!