Այսօր լրանում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ծննդյան քառասունմեկամյակը: Նա ծնունդով Երևանից է: Ամուսնացած է և ունի մեկ դստրիկ ու մեկ տղա: Նրա տիկինը Գոհար Աբաջյանն է:
Ա. Միրզոյանը մասնագիտությամբ պատմաբան է, պետական կառավարման ու տարածքային ինքնակառավարման մասնագետ: Նա մշտապես աչքի է ընկնում հավասարակշիռ ու զուսպ պահվածքով:
Հետհեղափոխական Հայաստանում Ա. Միրզոյանը ստանձնել է ՀՀ առաջին փոխվարչապետի, ապա նաև ԱԺ նախագահի պաշտոնը: Ա. Միրզոյանի հետ օրեր առաջ խիստ ցավալի դեպք է եղել, ինչի պատճառով նա հիմա գտնվում է հիվանդանոցում:
Ա. Միրզոյանի ծննդյան օրվա առիթով Կարպիս Փաշոյանը, որ մի ժամանակ նրա խորհրդականն էր, իր սոցհարթակում գրել է հետևյալը. «Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ծննդյան օրն է։
Պարկեշտ մի մարդու, որը պատասխանատու պահին չթաքնվեց բունկերում, այլ գնաց ու նետվեց կրակի մեջ։ Շնորհավորում եմ պարոն Միրզոյան, շուտ ապաքինվեք, պետությունը անգլուխ է մնացել»,- իր խոսքն ավարտել է Կ. Փաշոյանը: