Հայկական ու ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շարունակում են մահացած զինվորների մարմինների փնտրման աշխատանքները: Քանի որ տեղանքը այնքան էլ անվտանգ չէ, գրանցվում են նաև ականի պшյթման դեպքեր՝ տխուր հետևանքներով:
Նմանօրինակ մի դեպք է տեղի ունեցել այսօր: Զոհերի մարմինների փնտրտուքի ընթացքում шկшն է պшյթել, որի հետևանքով եղել են վիրավորներ ու զոհ: Վիրավորներից մեկը ռուս սպա է, երկուսը՝ հայ փրկարարական ծառայության աշխատակիցներ, զոհը՝ ադրբեջանցի զինվորական:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյունի արդյունքում մահացել է զինվորական Բաբեկ Սամեդլին: Ռուս վիրավորը փոխադրվել է Բաքվի հիվանդանոց, իսկ հայ վիրավորները՝ Ստեփանակերտի:
Այս լուրը հայտնվել է նաև ռուսական լրատվամիջոցների՝ մասնավորապս ՏԱՍՍ-ի էջերին: Ընդ որում, այս տեղեկության ներքո ռուս օգտատերերը դժգոհություններ են հայտնել, որ ընթացիկ իրադարձությունների արդյունքում տուժում են բոլորովին անմեղ ռուս զինվորները:
Այս դժգոհությանն ակտիվորեն արձագանքել են ադրբեջանցի օգտատերերը՝ հիշատակելով իրենց զինվորական մահվան մասին: