Ուշադրություն. Եվս մեկ նախարար է ազատվել պաշտոնից. ահա թե ով է նրան փոխարինել


Ինչպես և նախապես հայտնել էր վարչապետը, կառավարության կազմում շարունակվում են իրականացվել կադրային փոփոխությունները: Այս փոփոխությունների համատեքստում պաշտոններից հեռացել են Դ. Թորոսյանը, Զ. Բաթոյանը, Ֆ. Ցոլակյանը: Նրանց փոխարինել են այլ անձիք, որոնց մասին հայտնվել է ավելի վաղ:

Այսօր հայտնի է դարձել, որ պաշտոնից ազատվել է նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ա. Հարությունյանն ամփոփիչ խոսք է ներկայացրել իր սոցհարթակում՝ շնորհակալություն հայտնելով իր հետ համագործակցած անձանց և նշելով, որ իր աշխատանքը կերևա առաջիկա տարիներին:

Հայտնի է, որ Ա. Հարությունյանին փոխարինելու է Վահրամ Դումարյանը: Վահրամ Դումարյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է: Նա նախ ավարտել է ԵՊՀ-ն, ապա՝ Մոսկվայի Մաթեմատիկական ինստիտուտը: Դասախոսել է հայաստանյան, մոսկովյան, գերմանական, լեհական համալսարաններում:

Ստորև ներկայացնում ենք Վահրամ Դումանյանի փետրվարյան ելույթներից մեկը, որը տեղի է ունեցել ԱԺ նիստերի դահլիճում:

Այստեղ ուրվագծվում են Վ. Դումանյանի տեսլականներն կրթության և գիտության առնչությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!