Այսօր դերասան ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի հիշատակի օրն է


ՀԽՍՀ ժողովրդական ինքնատիպ արտիստ Կարպ Խաչվանքյանն արդեն քսաներկու տարի է, ինչ մեզ հետ չէ: Նա ծնունդով Ախալցխայից էր, սովորել է Թիֆլիսի դերասանական դպրոցում:

Կարպ Խաչվանքյանն իր ներկայությամբ յուրօրինակություն ու առանձնակի շուք էր հաղորդում հայկական մշակութային դաշտին: Կ. Խաչվանքյանը նույնիսկ կյանքի վերջին տարիներին իր ներկայությամբ, խոսքով, գործունեությամբ նպաստում էր մշակութային դաշտի զարգացմանը:

Բազմաթիվ են Կ. Խաչվանքյանի կերտած դերակատարումները. դրանք աչքի են ընկում մեծ վարպետությամբ ու տիպականությամբ: Նրա մասնակցությամբ ներկայացումները մշտապես անցնում էին լեփ-լեցուն դահլիճներով:

Կարպ Խաչվանքյանը հաջողությամբ հանդես էր գալիս ոչ միայն թատերական ներկայացումներում, այլ նաև ֆիլմերում: Նա իրավացիորեն համարվում է հայ բեմի ամենաճանաչված ու լավագույն կատակերգակներից մեկը:

Գործընկերներն առանձնակի պատկառանքով են հիշում իրենց տաղանդավոր ընկերոջ ընդգծված կրակոտ խաղաոճը և միևնույն ժամանակ համեստությունն ու վարպետությունը: Կ. Խաչվանքյանի հետ խաղալը մեծ պատասխանատվություն ու իրադարձություն էր նրա խաղընկերների համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!