«Էն նահատակված տղաների հիշատակի հանդեպ մի պտղունց հարգանք ունեցեք.»


Ինչպես հայտնի է, շատ երիտասարդներ, ովքեր կամավոր մեկնել էին արցախյան ճակատ, սկսել են տուն վերադառնալ: Այս ուրախալի հանգամանքը սոցհարթակում ուղեկցվում է մի նուրբ հանգամանքով, որին էլ անդրադարձել է Ծովինար Պողոսյանը: Նա իր սոցհարթակում գրում է.

«Ես անչափ ու անսահման ուրախ եմ կենդանի տուն վերադարձող յուրաքանչյուր զինվորի համար։ Պատկերացնում եմ, թե ինչ են զգում հարազատները։ Բայց, երբ կարդում եմ նկարներին ուղեկցող երջանիկ ստատուսները, բերանս դառնահամ է լցվում։

Գրում եք, որ աստված ձերոնց կողքին է եղել, գրում եք, թե աշխարհին արած ձեր բարությունն է ձեզ վերադարձել։ Էն նահատակված տղաների հիշատակի հանդեպ մի պտղունց հարգանք ունեցեք, խղճացեք նրանց մայրերին ու ձեր իսկապես արդար ուրախությունն էսքան բարձր մի արտահայտեք։

Մի քիչ թաքուն եղեք։ Ձեր բառերից է կախված, զոհվածների մայրերը կկարողանան շարունակել ապրել, թե՞ սեփական «չարած բարությունների» բեռը սրտում ինքնաոչնչացման կգնան»,- իր միտքն ավարտե:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!