«Իրանի համար Մեղրին կենսական է.» ինչպե՞ս են իրանում վերաբերվում հրшդшդшրի համաձայնագրին


Ինչպես գիտենք, նախորդ երկու ամիսների իրադարձություններին հարևան Իրանը հետևել է մեծ ուշադրությամբ, քանզի այն ինչ-որ կերպ առնչվում է նաև այդ երկրին: Պատմաբան Մարիամ Ծատրյանն իր սոցհարթակում գրում է. «Իրանի համար Մեղրին կենսական է։ Իրանը կապուղու հետ կապված դիտարկում ունի, և դա շատ լավ է:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Աբուլֆազլ Ամուին IRNA-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ-ում հրшդшդшրին, նշել է․

«Այդ համաձայնագիրը ինչ-որ կերպ բավարարում է Իրանի պահանջները և մոտ է Իրանի առաջարկած խաղաղության ծրագրին։ Համաձայնագրի 9-րդ և 10-րդ կետերն անորոշություններ ունեն, որ պետք է հստակեցվեն։ Հանձնաժողովում ևս ընդգծվել է, որ Իրանի անվտանգությունն ու շահերը պետք է պահպանվեն։

Իրանը հետևում է այդ համաձայնագրի իրականացման գործընթացին։ Մեզ հայտնել են, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ստեղծվող միջանցքը չի փոխելու միջազգային սահմանները, սակայն այդ միջանցքի իրագործման ձևն ու այս հարցում Իրանի շահերը պետք է ուշադրության առնվեն»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!