«ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հացադուլի ծանր որում է կայացրել և մի շարք «հայրենասերներ»»


Արփի Մախսուդյանը գրում է. «Ինձ միշտ վախեցրել է ուրիշի կյանքն առատորեն զnհաբերելու պատրաստ մարդկանց անթաքույց ցինիզմն ու թվի ահռելիությունը։

ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հացադուլի ծանր որում է կայացրել և մի շարք «հայրենասերներ» փոխանակ մարդուն հետ համոզեն նման քայլի չգնալու, մե ծափ, մե ոգևորել, մե հիացմունք, մեր հպարտություն։

«Հպարտ եմ քեզանով/ կեցցես եղբայրս /կողքիդ ենք/ բռավո֊֊֊ լսեք դուք հո հիվանդ չե՞ք. մարդը հացադուլ է անում, ոչ թե քեֆ։ Հացադուլ, որի ելքը, պահանջի չկատարման դեպքում, առնվազն անդառնալի վնասն է առողջությանը, էն էլ հիմա, էն էլ ահագնացող վարակի ու ցրտերի էս փուլում։

Ես կհասկանայի, եթե հպարտացողները միանային Գեղամին ու սոված նստեին կողքը, բայց մինչեւ կոկորդը կուշտ կերած հպարտանալ սոված մարդու ծայրահեղ քայլով, հավատացեք ցինիզմ է, ուրիշ ոչինչ։

Գեղամին հորդորում եմ հետ կանգնել էդ քայլից։ Հացադուլը արժեզրկված պայքարի ձև է Հայաստանում եւ երբեք հարց չի լուծվել այդ ճանապարհով, անգամ երբ Գեղամ Մանուկյանի կուսակցությունն էր իշխանության` կոալիցիոն ֆորմատով»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!