Միջադեպ Գեղամ Մանուկյանի ասուլիսի ընթացքում


Ինչպես հայտնի է, այսօր դաշնակցական Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ հացադուլ է սկսում՝ վարչապետի հրաժարականի պահանջով: Մինչ նրան էին մոտեցել լրագրողները և հարցազրույց էին վերցնում, նրանց է մոտենում մի տղամարդ:

Տղամարդը բավականին վրդովված հայտնում է, որ արդեն մի քանի շաբաթ է, չի կարողանում գտնել եղբոր մարմինը: Նա նույնիսկ ԴՆԹ անալիզներ է հանձնել, սակայն եղբոր մարմինը դեռ չի գտնվել:

Բորբոքված ու բարկացած տղամարդը Գ. Մանուկյանին է դիմում և ասում, որ նա այդպիսի թեմաների մասին խոսի, այդպիսի հարցեր բարձրացնի, թե չէ վարչապետի հրաժարականի պահանջն այս օրերին հարցի լուծում չի հանդիսանում:

Տղամարդուն երկու ոստիկան հեռու են հրավիրել, որ նա չխանգարի Գ. Մանուկյանի ասուլիսը: Տղամարդը հեռանալիս դարձյալ կրկնել է, որ այս պահին առավել կարևոր է անհետ կորած կամ գերեվարված անձանց խնդիրը, քան ուրիշ այլ հարց:

Գ. Մանուկյանի և անծանոթ քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի տեսանյութը՝ ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!