Նոր երգի պրեմիերա. «Լռե՛ք»


Անահիտ Շահբազյանն ու Գոհար Ալավերդյանը նոր երգ են ներկայացրել, որը վերնագրված է «Լռեք»: Երգը նվիրված է խաղաղությանը: Այստեղ քննադատվում է աշխարհի համատարած անտարբերությունն ու լռությունը:

Երգում հնչում է անփոփոխ ու երանելի հրաման՝ «Լռե՛ք, qենքեր»: Նպատակը մեկն է՝ վերջ տալ պшտերшզմներին, հավերժ ամեն տեղ հաստատվի խաղաղություն: Շատ խորիմաստ ու ճշմարտացի խոսքերով ներկայացված այս երգը երկլեզվյա է:

Այն հնչում է հայերեն ու անգլերեն լեզուներով: Երգի խոսքերի հեղինակը Գոհար Ալավերդյանն է, իսկ երաժշտությունը հեղինակել է Ազատ Մխիթարյանը: Երգը զուգակցված է ազդեցի տեսարաններ պատկերող տեսահոլովակով, որի ռեժիսորը Լևոն Սարգսյանն է:

Երգի հիմանական ասելիքն ու ուղերձը կարելի է ամփոփել հետևյալ հիմնական արտահայտության մեջ. «Թող որ ամեն տեղ ամեն մի երկրում։. Հավերժ լինի խաղաղություն»:

Բոլորին անհրաժեշտ խաղաղությունն ավետող գեղեցիկ այս ստեղծագործությունը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!