Նոր երգի պրեմիերա հայ աստղերի մասնակցությամբ՝ նվիրված մեր հերոսներին. «Հերոս զինվոր»


Հայ երգարվեստի մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ նոր երգի պրեմիերա է ներկայացվել հանդիսատեսի դատին, որը վերնագրված է «Հերոս զինվոր»: Երգի հեղինակը «Հերոս տղերքը մեր» հայտնի դարձած երգի հեղինակ Րաֆֆի Ալթունյանն է:

Երգը կատարում են մի շարք հայտնի երգիչներ: Երը հատվածաբար կատարում են Միհրան Ծառուկյանը, Հայկոն, Սևակ Ամրոյանը և Էրիկը:

Երգի գործիքավորումն իրականացրել է Հայկոն: Երգը ներկայացվում է սև ու սպիտակ ֆոնային համապատկերի վրա մեր հերոսների լուսանկարային կադրերով ձևավորված տեսահոլովակի ուղեկցությամբ:

Տեսահոլովակի ռեժիսորը դարձյալ հայտնի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն է: Երգը ներբող ու գնահատանքի ձոն է մեր հերոս զինվորներին, ովքեր պետք է ծնկի բերեն թշնшմուն:

Երգում մեծ գնահատանքի է արժանացվում զինվորների կատարած գործը, որի շնորհիվ մենք խաղաղ գիշերներ ու հանգիստ քուն ենք ունենում ամեն օր:

Մեր հերոս տղաներին նվիրված այս նոր ու գեղեցիկ երգի պրեմիերան կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!