«Պանդուխտ չենք դառնալու, մնալու ենք ու շենացնենք մեր հայրենիքը…» լրագրող Վարդան Օնանյանը պատմել է որդու և ընկերների մասին


Լրագրող, վերլուծաբան Վարդան Օնանյանը, որ արցախյան մարտերի ամենասկզբից թողել է մասնագիտական գործունեությունը և զենք է վերցրել՝ գործուն մասնակցություն ունենալով մարտերի ընթացքին, վիրավորում էր ստացել:

Մինչ այսօր լրագրողը վերականգնողական բուժում է ստանում: Վերջերս նրան չորրորդ անգամ են վիրահատել: Նրա հրապարակումները մշտապես շարունակում են մնալ լավատեսական: Վարդան Օնանյանն իր հրապարակումներում խոստանում է շուտով վերադառնալ իր առաքելությանը՝ հայրենիքի շենացմանը:

Իր վերջին հրապարակման մեջ լրագրողը գրում է. «Երբ, քո ընկերներն ու որդիդ՝ ընկերների հետ տնկում են քո նորաստեղծ այգու առաջին ծառերը, ևս մեկ անգամ համոզվում ես, որ մեր ազգն անմահ է:

Պանդուխտ չենք դառնալու, մնալու ենք ու շենացնենք մեր հայրենիքը: Խոստանում եմ, գարնանը ոտքի կլինեմ ու կխնամեմ:

Տղերք, այս ծառերի պտուղներից մեր թոռներն ու ծոռներն էլ են օգտվելու, իսկ դավաճանները, հայրենիք վաճառողները, դասալիքներն ու վախկոտները՝ վերացած»,- հրապարակումն ավարտել է Վարդան Օնանյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!