Ինչպես հայտնի է, արցախցիների մեծ մասն այս օրերին զբաղված է տների դատարկման և տեղափոխության խնդիրները լուծելու հարցերով: Լինում են դեպքեր, երբ բնակիչները հանդիպում են պետական մարմինների անկազմակերպվածության հետևանքների հետ:
Վազգաշեն գյուղի բնակիչները տեղափոխման հարցերը կարգավորելիս ստիպված են եղել առնչվել ադրբեջանցի զինվորականների հետ: Նրանք հանգամանքների բերումով ինքնուրույն են կարողացել լեզու գտնել ադրբեջանցի զինվորականների հետ՝ տեղափոխման համար համապատասխան թույլտվություն ստանալով:
Ռ. Վարդազարյանը տեղադրել է համապատասխան տեսանյութն իր սոցհարթակում և գրել է հետևյալը. «Քանի օր է, ինչ հարգելի օգտատերերը շատ տեղին գրում ու ջղայնանում են, որ Ադրբեջանին վերադարձվող Վազգենաշեն գյուղի (նախկին Գյուլաբլի) բնակիչները մատնվել են մոռացության և նրանց ոչ ոք ոչինչով չի օգնում։
Սա…ըըը…ճիշտ է, բայց ՀԱՄԱՐՅԱ ճիշտ է։ Պարզվում է՝ նրանց ամեն դեպքում օգնել են։ Մի քիչ անսպասելի գյադեք են օգնել, բայց, ախպեր ջան, օգնել են»: