Ինչպե՞ս է հայկական զորքը դուրս բերվում Քարվաճառից. տեսանյութ


Այսօր այն օրն է, երբ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության Քարվաճառից պետք է դուրս բերվեին հայկական զինվորներն ու զորամիավորումները: Նշենք, որ այս օրերին Արցախում բավականին ցավալի իրողություններ են տեղի ունենում: Ապամոնտաժվել է «Բարի գալուստ Արցախ» հայտնի խորհրդանշական ցուցատախտակը:

Համացանցում կա այն տեսանյութը, որը ներկայացնում է հայ զինվորների դուրս գալու պահը: Ինչպես հայտնի է, Քարվաճառը պետք է ադրբեջանական կողմին հանձնվեր ավելի վաղ, սակայն հետագա պայմանավորվածությամբ հանձնման գործընթացը հետաձգվել է մինչև նոյեմբերի քսանհինգը:

Բնակիչները փորձում են փոխադրել իրենց ունեցածը, որքանով որ դա հնարավոր է, իսկ զորքը դուրս է գալիս այսօր: Նրանց փոխարինելու են գալիս ռուսական խաղաղապահները:

Ինչ խոսք, տեսարանը բավականին հուզիչ է: Զինվորները զինվորական մեքենայի միջից ծածանում են Արցախի դրոշը՝ ցույց տալով իրենց սերն ու նվիրվածությունը Արցախի խորհրդանիշին:

Այդ հուզիչ տեսարանը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!