Այսօր դերասանուհի, հայ բեմի թագուհի Վարդուհի Վարդերեսյանի հիշատակի օրն է


Այսօր լրանում է հինգ տարին, ինչ հայ բեմի թագուհին, սիրված ու ընդունված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը մեզ հետ չէ: Դերասանուհին ծնվել է Ռումինիայի Բուխարեստ մայրաքաղաքում, իսկ հետո փոխադրվել հայրենիք:

Նա առաջին անգամ բեմ է բարձրացել Նուբարաշենում՝ տեղի ինքնագործ թատրոնում: Հայրենիք վերադառնալուն պես նա ընդունվել ու սովորել է այն ժամանակ Լենինականի թատրոնին կից գործող ստուդիայում: Զուգահեռ նաև խաղացել է թատրոնում:

Վ. Վարդերեսյանի ամուսինը ևս տաղանդավոր անհատականություն էր. նա արվեստի վաստակավոր գործիչ, գրականագետ, թատերագետ Գևորգ Աբաջյանն էր:

Տասը տարի անց փոխադրվել է Երևան՝ աշխատանքի անցնելով Սունդուկյանի անվան թատրոնում: Վ. Վարդերեսյանը հանդես է եկել ոչ միայն թատերական ներկայացումներում, այլ նաև ֆիլմերում ու հեռուստաներկայացումներում:

Իր պրոֆեսիոնալ դերակատարումների համար տաղանդավոր արտիստուհին բազմիցս արժանացել է մրցանակների ու պարգևների: Գեղեցկուհի ու բազմաշնորհ հայուհու մասին Ալեքսանդր Արաքսմանյանը գրել է գիրք, որը վերնագրված է «Վարդուհի Վարդերեսյան»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!