Անի Զախարյանը տեսաուղերձով դիմել է բոլորին: Նա առաջարկում է համախմբվել իր շուրջը, միավորվել՝ համատեղվելով առաջ շարժվել: Նա համարում է, որ գրագետ, ազնիվ ու թափանցիկ ճանապարհը երկխոսությունն ու համաժողովրդական վստահությանը հասնելն է:
Ա. Զախարյանը նշում է, որ ինքն ընտրել է հենց այդ ճանապարհը: Նա հավատացնում է, որ եթե մարդիկ համարում են, թե ինքն է այդ ճանապարհի առաջնորդը, ուրեմն ինքը պատրաստ է իր կանացի զգայուն ուսերին ստանձնել այդ ծանրագույն բեռը և ժողովրդին դուրս բերել այդ վիճակից:
Անի Զախարյանը խոստանում է ներկայացնել այն ճանապարհը, որով կարել է հասնել Ն. Փաշինյանի հրաժարականը: Նա վստահեցնում է, որ դա օրերի հարց է: Հարկավոր է համախմբվել հրապարակում:
Ուստի Ա. Զախարյանը բոլորին դեկտեմբերի մեկին՝ ժամը 16:00-ին հրավիրում է Ազատության հրապարակ, համազգային հանրահավաքի, որտեղ խոստանում է ներկայացնել անհրաժեշտ փոփոխությունների կետերը և Ն. Փաշինյանի հրաժարականին հասնելու ուղիները: