Ռիտա Սարգսյանի մասին շատ հուզիչ, հազարավոր պատմություններից ևս մեկը


Ռիտա Սարգսյանի մասին այս օրերին հասցրեցին արտահայտվել շատերը՝ նշելով մարդկային այն բարձր որակները, որոնցով աչքի է ընկել տիկին Ռիտան: Ընդ որում, արտահայտվողների շարքերում կան ինչպես հայտնի մշակութային ու այլ ոլորտի ներկայացուցիչներ, այլ նաև սովորական մարդիկ:

Հայտնի է, որ տիկին Ռիտան մշտապես պատրաստակամությամբ է արձագանքել այն բոլոր բալիկներին, ովքեր իրեն դիմել են որևէ խնդրով: Նա առաջնահերթություն է տվել մասնավորապես լուրջ առողջական խնդիր ունեցող բալիկներին:

Աննա Հովները մի նյութ է հանրայնացրել, որտեղ պատմվում է, թե ինչպես է Ռիտա Սարգսյանն օգնել աշտարակցի մի բալիկի, ով նրան դիմել էր օգնության խնդրանքով: Նա ոչ միայն օգնում է բալիկին, այլ նաև նրան իսկական տոն է պարգևում:

Աննա Հովները, նյութը հրապարակելիս, գրել է. «Շատ հուզիչ հազարավոր պատմություններից ևս մեկը… Ռիտա Ալեքսանդրովնան պարզապես կին չէր. նա լույս էր, արև, տոն, ժպիտ, կյանք սիրող, կյանք նվիրող, ու պարզապես նա հենց ինքն էր` կյանքը…»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!