Այսօր Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է


Այսօր լրանում է քաղաքական գործիչ, հանրահայտ գործարար Գագիկ Ծառուկյանի ծննդյան վաթսունչորսամյակը: Նա ծնունդով Առինջ համայնքից է: Նրա հայրիկը՝ Նիկոլայ Ծառուկյանը, մասնագիտությամբ էլեկտրոտեխնիկ է, իսկ մայրը՝ Ռոզա Ծառուկյանը՝ հաշվապահ:

Սովորելով տեղի միջնակարգ դպրոցում՝ Գ. Ծառուկյանը անտեղ ծանոթացել է Ջավահիրի հետ, ով էլ դարձել է իր ապագա տիկինն ու երեխաների մայրը: Այսօր Գ. Ծառուկյանն արդեն վեց զավակների հայր է:

Դպրոցական կրթությունից հետո Գ. Ծառուկյանը ուսումը շարունակել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում՝ զուգահեռ զբաղվելով տարբեր սպորտաձևերով:

Նախ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելով՝ Գ. Ծառուկյանը հետագա տարիներին սկսել է զբաղվել նաև քաղաքական և հասարակական գործունեությամբ: Նա հանդիսանում է ԲՀԿ կուսակցության առաջնորդը:

Բացի այդ, գործարարը հայտնի է իր բարեգործական ծրագրերով, հիմնադրամով, որոնց միջոցով օժանդակում է երիտասարդ և տարեց քաղաքացիներին: Արդյունավետ գործունեության համար նաև նաև պարգևների է արժանացել նախագահի, կաթողիկոսի և այլ բարձրաստիճան անձանց կողմից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!