Այսօր Հայաստանի և Արցախի հերոս, հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է


Այսօր սիրված ու միշտ հիշվող, փառաբանվող, հաղթած հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Մոնթե Մելքոնյանը ծնվել է Կալիֆորնիայի Վիսելիա քաղաքում: Ավարտելով Վիսելիայի միջնակարգ դպրոցը՝ մեկնում է Ճապոնիա՝ այնտեղ ուսումը շարունակելու համար:

Այստեղ նա նաև կարատե է սովորում, ուսումնասիրում է ճապոնական մշակույթը, սովորում լեզուն: Շուտով ավարտելով Ճապոնիայի Օսակա քաղաքի վարժարանը՝ Մոնթեն նախ մեկնում է Հարավային Կորեա, ապա՝ Վիետնամ:

Ի վերջո վերադառնում է Կալիֆորնիա՝ ընդունվելով Բերկլիի համալսարան: Ուսումնառության ընթացքում ընդլայնում է իմացությունը Հայաստանի պատմական անցյալի վերաբերյալ՝ համալսարանը գերազանցությամբ ավարտելով:

Մոնթեն շուտով գալիս է Հայաստան, որտեղ էլ սկսում է զբաղվել հայրենանվեր գործունեությամբ՝ իր անունը ոսկե տառերով հավերժորեն գրելով Հայոց պատմության փառահեղ հաղթանակների էջերում: Այստեղ է, որ նա ստանում է Ավո մականունը:

Հերոսանալով իր ամենօրյա գործունեությամբ՝ Մոնթեն զոհվում է 1993 թվականին՝ Մարզիլիի մատույցներում:

Հերոս հրամանատարն ամուսնացած էր Սեդայի հետ: Ազգային հերոսի մասին գրվել են բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործություններ, ստեղծվել են ֆիլմեր:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!