Ի՞նչ են քննարկել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները հեռավար հանդիպման ժամանակ


Հայտնի է դարձել, որ հեռավար հանդիպում են ունեցել իրանական և ադրբեջանական կողմերի արտգործնախարարները: Այս մասին Մեղրու համայնքապետարանի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանն իր սոցհարթակում գրում է հետևյալը.

«Մինչև մենք էստեղ քաղաքական թամաշաներով, դատարկ հարցազրուցներով, ղալմաղալով ենք խառը, մեր հարևաններն ավելի պրագմատիկ են գտնվում ու գործ անում։ Վայ մեզ, եթե չսթափվենք ու շարունակեք նույն տեմպով։ Էդքան անբաշար չպիտի լինել։

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներն են տեսակապով հանդիպել։ Պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերություններին և պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրադրությանն առնչվող հարցեր։

Ընդգծվել է երկկողմ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, վերականգնման նախագծերում, Խոդաֆերինի ջրամբարի շահագործման, Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման, Կասպից ծովի հարցերում։

Արտգործնախարարները երկու երկրների սահմանները խաղաղության, բարեկամության և համագործակցության սահման են անվանել ու ընդգծել դրանց անվտանգության կարևորությունը։ Զարիֆը Ադրբեջանի իր պաշտոնակցին մոտ ապագայում Թեհրան է հրավիրել»,- հրապարակումն ավարտել է Մարիամ Ծատրյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!