«Մեծցա՞ծ ես… -Ես մեծցա՞ծ եմ…» բացառիկ կադրեր Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձից


Այսօր մեր փառահեղ հրամանատարներից Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Նրան հիշելու առիթը տոնական է, սակայն այս տարվա տրամադրությունները խիստ տխուր ու մտահոգ են՝ պայմանավորված հայտնի դեպքերի առիթով:

Մոնթեի մասին, ինչպես հայտնի է, կան բազմաթիվ գեղարվեստական ու վավերագրական նյութեր: Պահպանվել է նաև Մոնթեի ծննդյան տարեդարձներից մեկի երեկոյան տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես են մտերիմները նրան շնորհավորում ծննդյան օրվա առիթով:

Լսվում է Մոնթեի կնոջ՝ Սեդայի շնորհավորական խոսքը, երգը, որից հետո նա ասում է՝ Մեծցա՞ծ ես: Այս հումորային հարցին ի պատասխան՝ Մոնթեն նույն հումորով կրկնում է հարցը՝ պատասխանելով, որ Նույն չափի է:

Ինչպես հայտնի է, Մոնթե թարգմանաբար նշանակում է լեռ, սար, ասել է թե՝ ամրություն, որն էլ իր էությամբ խորհրդանշում էր մեր հերոս հրամանատարը, ով մինչ այսօր էլ փառքով է հիշվում և որոշակի մեղավորության զգացումով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!