Ուշադրություն. Րոպեներ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել


Ինչպես հընթացս գրել էինք, ժամեր շարունակ ֆրանսիական սենատում ընթանում էր Արցախի անկախության ճանաչման հարցի քննարկումը: Ելույթ էին ունենում տարբեր խմբակցություններ ներկայացնող սենատորներ՝ հանդես գալով տարբեր շեշտադրումներով:

Սենատորներն իրենց ասելիքում մեծամասամբ արժևորում և կարևորում էին հայերի հետ ունեցած պատմական փոխհարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն՝ ընդգծելով, որ հայերը, լինելով մշտապես ճնշումների և ողբերգությունների մեջ, իրենց հնարավորությունների սահմանում փորձել են սատար կանգնել ֆրանսիացիներին:

Սենատորները առաջարկում էին գործնական քայլերով ամրապնդել հայերի հետ ունեցած բարեկամությունը՝ ի վերջո ընդունելով առանցքայի կարևորություն ունեցող արցախյան հարցը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը:

Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ այս կարևոր ու բովանդակալից քննարկման արդյունքում ֆրանսիական սենատն ընդունել է Արցախի անկախության բանաձևը: Բանաձևին կողմ է քվերակել 305 սենատոր, դեմ է եղել ընդամենը մեկը:

Այսպիսով, այս որոշումով Սենատը երկրի կառավարությանը հորդորում ու խորհուրդ է տալիս ճանաչել Արցախի անկախությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!