Ուշադրություն. Ֆրանսիայի Սենատը քննարկում է Արցախի անկախության ճանաչման հարցը


Ինչպես հայտնի է, մի շարք մտավորականների և սենատորների պահանջով ֆրանսիական սենատն այսօր որոշել է քննարկել Արցախի անկախության ճանաչման հարցը, ինչը կարող է մեծ նշանակություն ունենալ հարցի լուծման համար:

Ելույթ ունեցող սենատորները շեշտում են դեռ միջնադարից եկող հայ-ֆրանսիական բարեկամության ձաստը, ինչի շնորհիվ էլ դեռ Ցեղшuպшնության ժամանակ ֆրանսիան ընդունել և ապաստան է տվել մի շարք փախստականների:

Սենատորներից մեկն էլ հիշեցնում է, որ Հայաստանում կա ֆրանսիական հրապարակ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը Ֆրանսիայի նկատմամբ, ապա հարցնում է, թե Ֆրանսիան ի՞նչ է արել և անում՝ այդ բարեկամությունն ամրապնդելու համար:

Սենատորները ցավով նշում են, որ եվրոպական երկրները, այդ թվում նաև Ֆրանսիան, բացի հայտարարություններից, ոչ մի գործնական քայլի չդիմեց, իսկ այսօր ճիշտ ժամանակն է գործի անցնելու համար:

Սենատում քննարկումները դեռ շարունակվում են: Ստորև կցված է ընթացիկ քննարկումների ուղիղեթերային միացման նյութը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!