Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղապահներին


Ինչպես հայտնի է, այսօր նշանավորվում է որպես խաղաղապահ զինվորականների օր: Այսօրվա խորհուրդը ներկայիս պայմաններում ու հանգամանքներում առավել հոգեհարազատ են ու սրտամոտ մասնավորապես արցախցիների համար:

Այս օրերին հենց արցախցիներն են իրենց կենցաղի ու կենսակերպի վրա զգում և դեռ շարունակելու են զգալ խաղաղապահ զինվորականների գործունեության կարևորությունը: Այս հանգամանքով էլ պայմանավորված արցախցիներն անտարբեր չեն անցել օրվա խորհրդի կողքով:

Այս համատեքստում ուշադրության և շնորհակալության գեղեցիկ ժեստ է արել Ստեփանակերտի քաղաքապետը: Դավիթ Սարգսյանն այցելել է տարածաշրջանում տեղակայված խաղաղապահներին՝ նրանց անձամբ շնորհակալություն հայտնելու և գնահատողական վերաբերմունք ցույց տալու համար:

Ինչպես երևում է Ստեփանակերտի քաղաքապետարանի հանրայնացրած լուսանկարներից, քաղաքապետի գլխավորությամբ խաղաղապահներին այցելած արցախցիները նրանց քաղցրավենիք ու մրգեր են տարել՝ հյուրասիրելու համար: Մատուցվել է նաև Արցախի և Ռուսաստանի դրոշներով ձևավորված տորթ:

Այցելուները հույս ու վստահություն են հայտնել, որ խաղաղապահների շնորհիվ տարաշաշրջանում կայուն խաղաղ վիճակ կտիրի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!