Նոր միջադեպ Գեղամ Մանուկյանի հացադուլի ժամանակ. տեսանյութ


Մի քանի օր է, ինչ Գ. Մանուկյանը հացադուլի մասին է հայտարարել: Նրա պահանջը վարչապետի պաշտոնանկությունն է: Չնայած եղանակի օրըստօրե ցրտելուն, Գ. Մանուկյանը շարունակում է իր հացադուլը:

Օրվա ընթացքում նրան են մոտենում տարբեր մարդիկ, սովորական քաղաքացիներ, պետական պաշտոնյաներ և այլք: Լինում են նաև կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք Գ. Մանուկյանին դժվարին վիճակի մեջ են դնում:

Ինչպես հայտնի է, օրեր առաջ նրան մի տղամարդ հանդիմանել էր՝ հորդորելով զբաղվել գերիների ու կորածների հարցերով: Այսօր նմանօրինակ մի միջադեպ է տեղի ունեցել: Այս անգամ Գ. Մանուկյանին է մոտեցել մի տարեց կին և բարկացած խոսել:

Նա պահանջել է, որ հրապարակում կանգնելու փոխարեն Գ. Մանուկյանը գնա և սահմանին կանգնի՝ տղաներին փոխարինի: Դարձյալ մոտերքում գտնվող ոստիկանական ներկայացուցիչներն են միջամտել՝ բարկացած տիկնոջը հեռացնելով Գ. Մանուկյանի մոտից:

Այդ միջադեպը ներկայացնող դրվագը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!