«Արեն ջան, հոգիդ լույսերի մեջ օրորվի, իմ մեծ փոքր ախպեր…» անմահացած Արենի գեղեցիկ կատարումը


Արեն Միրզոյանը տասնութ տարեկան էր: Նա Շուշիից էր և մեծ սեր ու հետաքրքրություն ուներ երգարվեստի նկատմամբ: Նրան մասնավորապես հետաքրքրում էր հեղինակային երգը: Ուստի և Արենն իր ընկերների հետ ընդգրկվել էր Շուշիի հեղինակային երգի ակումբում:

Պահպանվել են Արենի կատարմամբ մի քանի տեսանյութեր, որոնցում Արենը հանդես է գալիս հեղինակային երգի ներկայացմամբ: Այդ կատարումներից մեկն իր սոցհարթակում տեղադրել է հեղինակային երգերի հայտնի կատարող Արեգ Նազարյանը:

Տեսանյութում Արենի հետ հանդես են գալիս Դավիթ Միրզոյանը և Անուշ Նազարյանը: Ցավոք սրտի, Արենն արդեն բռնել է անմահության ուղին: Տեսանյութում Արենն ակնոցներով է:

Տեղադրելով Արենի և իր շուշեցի ընկերների կատարմամբ հնչող գեղեցիկ երգի տեսանյութը՝ Արեգ Նազարյանը գրել է հետևյալը. «Շուշիի հեղինակային երգի ակումբի երիտասարդները։ Արեն ջան, հոգիդ լույսերի մեջ օրորվի, իմ մեծ փոքր ախպեր…Դավիթ ջան, Անուշ ջան,.. վառ պահեք կրակը»:

Կատարումը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!