«Թերահավատությունն է, որ մարդուն դրդում է վախկոտության, վախենալուն ու երկնչելուն.» հերոս հրամանատար Կարեն Ջալավյանի խոսքերը զինվորներին


Եղնիկների հանրահայտ ու շատ-շատերի կողմից սիրելի հրամանատարներից Կարեն Ջալավյանը արցախյան վերջին մարտերին իրեն հրաշալի դրսևորելու համար արժանացել է Արցախի հերոսի պատվավոր կոչման: Կարեն Ջալավյանը, որ առավելաբար հայտնի է Քյոխ անվանմամբ, հայտնի է որպես իր զինվորների նկատմամբ հոգատար և ուշադիր վերաբերմունք ունեցող հրամանատար:

Նա հաճախ է անմիջականորեն շփվում իր զինվորների հետ: Իր զրույցների, զինվորների հետ շփումների ժամանակ լեգենդար հրամանատարը խոսում է հավատից, համաձակությունից և վախից: Նա իր խոսքերը կառուցում է՝ հենվելով քրիստոնեական հավատի սկզբունքների վրա:

Նա վստահ է, որ թերահավատությունն է, որ մարդուն մղում է վախկոտության, վախենալուն: Պահպանվել է լեգենդար հրամանատարի այսօրինակ շփումներից մեկի տեսագրությունը, որտեղ հրամանատարը խոսում է իր զինվորների հետ:

Նա իր խոսքում կարևորում է հավատն առ Աստված: Նա վստահ է, որ այդ հավատից է ծնվում նաև կարգապահությունն ու ամրությունը, ինչի արդյունքում հակառակորդը մշտապես խուճապահար փախչելու է մեր առջևից:

Հրամանատար Կարեն Ջալավյանի խոսքը ներկայացված է ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!