Կարևոր. «Փրկվածների համար ուրախանալով՝ չմոռանաք չփրկվածներին…»


Իզաբելլա Աբգարյանն իր սոցհարթակում գրում է. «Փրկվածների համար ուրախանալով՝ չմոռանաք չփրկվածներին: Երբ ասում եք, որ կյանքը շարունակվում է, ծրագրեր կազմում ապագայի, մի մոռացեք, որ ձեզ կարդում են նրանք, ում հարազատի կյանքը չի շարունակվել, ում կյանքը արդեն էլ չի լինի այնպիսինը, ինչպիսին կար մինչև այս՝ աշխարհաքաղաքական ղումարի արդյունքում մեզ բաժին հասած աղետը»:

Նա նաև մեջբերում է լրագրող Յաշա Սոլոմոնյանի հետևյալ հրապարակումը. «Երբ ամեն առավոտ աթնանում ես զգացողությամբ, որ կարող էիր լինել էս պшրտադրված մuшղшցում ջшրդվող կտnրներից մեկը։

Երբ նայում ես տանդ մեջ բոկոտն վազվզող անհոգ բալիկիդ ու հասկանում, թե քանի՜-քանի աչքեր այլևս չեն փայլելու՝ իրենց զավակներին ուղղված, քանի՜-քանի փոքրիկ այլևս անհայր են մեծանալու…

Սիրտդ կծկվում ու կորում է կրծքավանդակիդ խուլ մենության մեջ։ Ու գիտակցում ես, որ քո տոմսը շահել է (ինչքան ժամանակով, պարզ չէ), որ դու դшտшպшրտված ես ապրել ու նաև նրանց փոխարեն և շնորհիվ, ում էս գրողի տարած վիճակախաղը փրկվելու ոչ մի շանս չէր թողել…»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!