Վերջին շրջանում ցավալիորեն շատացել են թանկագին մարդկային կորուստները: Ընդ որում, դրանք լինում են տարբեր պատճառներով: Հ. Պարոնյանի անվան թատրոնի սոցհարթակում տեղեկություն է տարածվել այն մասին, որ վախճանվել է սիրված դերասան Զավեն Աբրահամյանը:
Դերասանը ինչպես բեմի վրա, այնպես էլ կյանքում զուսպ ու կշռադատված էր, ազնիվ ու անկեղծ: Դերասանի մահվան լուրը հայտնող հրապարակման մեջ խորին ցավակցություններ է հայտնվում դերասանի հարազատներին ու մտերիմներին:
Նշենք, որ Զավեն Աբրահամյանը յոթանասուներկու տարեկան էր: Նա ակտիվորեն զբաղվում էր նկարահանումներով՝ հանդես գալով տարբեր հեռուստանախագծերում ու ֆիլմերում:
Զ. Աբրահամյանը ծնունդով Երևանից էր, իսկ արմատները գալիս էին Արևմտյան Հայաստանից: Նա իր կյանքն ու գործունեությունը նվիրել էր հայ մշակույթի, մասնավորապես դերասանական արվեստի զարգացմանը: Հյուրախաղերով եղել է տարբեր երկրներում, հանդես եկել տարատեսակ հեղինակավոր բեմերում:
Դերասան պապիկն իր չորս թոռների մեծ ուրախությունն ու հպարտությունն էր: