Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ով արցախյան մшրտերում կորցրել է իր որդուն՝ գրող Վաչագան Մանուկյանին, գրում է հետևյալը. «Յոթ օր է` ինչ դեպի հավերժություն, դեպի լույսն աստվածային ճանապարհեցինք քեզ:
Այս օրերին գալիս էին մարտական ընկերներդ, պատմում էին քո սխրանքներից, քո իրենց հանդեպ հոգատարությունից, Հայրենիքին` բացառիկ նվիրումից… Պատմեցին նաև Քարինտակի կшտшղի մшրտերում քեզ ու քո ջոկատին լքած, զինшմթերք և սնունդ մատակարարելուց խուսափած վեհերոտ uպաների դшվшճшնությունից…
Այս ծանր օրերին, շատերի պես՝ ինձ էլ ապրեու ուժ ու զորություն տվեց Հայոց Բագրատ սրբազանի աստվածախորհուրդ խոսքն ու զորակցությունը, ով տարիներ ի վեր լինելով սահմանապահ զինվորի կողքին, Հայոց տարբեր հատվածներից դեպի հավերժություն էր ճանապարհում անմահներին:
Սիրելի հայրենակիցներ, զգացված եմ` Ձեր արձագանքներից, մխիթարող խոսքերից, գնահատանքներից…
Որդուս հերոսի դափնիներով անմահացած չեմ ուզում, ես իրեն եմ ուզում, բայց ես ո՜վ էի, որ իր նման շքեղություն ունենայի. այլևս Տիրոջ հայացքով է նայում և… իմ որդին չէ այևս, ՆԱ իմ ՀԱՅՐՆ Է, ՈՐ ԵՐԿԻՆՍ Է…»