Դավիթ Գրիգորյանը ժամկետային զինծառայող էր և իր ծառայությունն անց էր կացնում Արցախում: Դավիթի զինծառայությունը, ցավոք սրտի, համընկնում է արցախյան ողբերգական պшտերшզմի հետ:
Դավիթը, սակայն, հերոսաբար ու մեծ պատվով է իրականացնում իր զինվորական պարտականությունները: Դավիթին Արցախի նախագահը հերոսի կոչում էր շնորհել դեռ հոկտեմբերի սկզբին:
Զինվորը պաշտպանական մարտերի ժամանակ կարողացել էր մղել փայլուն մшրտшկան գործողություններ՝ խnցելով տասնհինգ տանկ և մեկ ՀՄՄ:
Դեռ հոկտեմբերի սկզբին Դավիթի ծննդավայր Սարդարապատ այցելելիս՝ լրագրողները պարզել էին, որ իրենց տղայի հերոսության մասին ծնողներն ու հարազատներն իմացել են հեռուստացույցից:
Նրանք անթաքույց հպարտությամբ էին միմյանց շնորհավորում և շնորհավորանքներ ստանում ուրիշներից: Սարդարապատի համայնքապետարանը, ցավոք սրտի, հայտնել է, որ անմահության ուղին բռնել է նաև Դավիթը:
Դավիթի և նրա ընկերների անմնացորդ նվիրումը ապագա սերունդների կողմից երբեք չի մոռացվի՝ դառնալով հայրենասիրության և նվիրյալության խոսուն ու փայլուն օրինակ: