«Спасибо России» ու Պուտինի նկարով պաստառներ` Ստեփանակերտի դպրոցի բացմանը և Ա. Աշոտյանի արձագանքը


Այսօրվանից, հուրախություն շատերի, Ստեփանակերտում սկսել են գործել մի շարք դպրոցներ: Համացանցում և ռուսական լրատվական էջերին հայտնվել են նկարներ, որտեղ երևում են, որ դպրոցի բացմանը մասնակցած աշակերտներից ոմանց ձեռքերին Վ. Պուտինի լուսանկարն է, իսկ դպրոցի պատին՝ շնորհակալություն՝ ուղղված Ռուսաստանին:

Այդ առիթով Արմեն Աշոտյանն իր սոցհարթակում լուսանկար է հրապարակել՝ գրելով հետևյալը. «Այս նկարին նայելիս՝ չհուզվել չի ստացվում։ Խառը էմոցիաների կծիկ է մոտս։ Անչափ ուրախ եմ, որ Ստեփանակերտում բնականոն կյանքն ինչ-որ ձեւ վերականգնվում է։

Երջանկություն է ինձ համար տեսնել նորից դպրոց գնալու հնարավորություն ստացած արցախցի երեխաներին։ Շնորհակալ եմ մեր ռազմավարական գործընկեր ու դաշնակից Ռուսաստանին արցախցիներին ցուցաբերվող անգնահատելի աջակցության համար։

Ու այսքանով հանդերձ… ո՞նց հասանք այս օրվանն, երբ մի հայկական պետություն փաստացի կորցրեցինք, իսկ մյուսը՝ չեղածի հաշիվ է… Ուստի, ուզում եմ ասել.

Спасибо, Россия!

Прости, Арцах!

Очнись, Армения!»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!