«Բարով մնաք. Մինչ հանդիպում. Հաղթելու ենք». անմահացած Ավետիսի վերջին գրառումը


Օրեր առաջ ավարտված պատերազմի թանկագին կորուստներից է Ավետիս Ավետիսյանը, ով արվեստաբան էր, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող: Թանգարանի սոցհարթակում հրապարակում է հանրայնացվել, որտեղ նշվում է Ավետիսի վերջին սոցցանցային հրապարակման մասին՝ «Բարով մնաք. Մինչ հանդիպում. Հաղթելու ենք»:

Հրապարակման մեջ գրված է ափսոսանքի ու ցավի հետևյալ խոսքերը. «Խոր վշտով տեղեկացնում ենք, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսի մահով զոհվել է երիտասարդ արվեստաբան Ավետիս Ավետիսյանը։ Ջերմությամբ և կարոտով ենք հիշում Ավետիսի հետ անցկացրած տարիները. նա 2015-2018 թթ. Կոմիտասի թանգարան-ինստիտուտում գիտաշխատող էր, գարնանն էլ պատրաստվում էր թեկնածուական աշխատանքը պաշտպանել։

Սակայն բոլոր գործերն ու երազանքները մի կողմ դրեց՝ հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության։ «Բարով մնաք. Մինչ հանդիպում. Հաղթելու ենք». Ավետիսի վերջին գրառումն է, և այո, նա հաղթեց՝ հերոսաբար կյանքը տալով հայրենիքին։

Ցավակցում ենք Ավետիսի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին այս անդառնալի կորստի կապակցությամբ, ուժ և համբերություն մաղթում»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!