Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է. նա մանրամասներ է պատմում Արցախում վիրավորված ռուս լրագրողի և հայ զինվորների հետ հանդիպումից


Ալ. Լապշինն ի վերջո ժամանել է Հայաստան: Առաջին հերթին նա այցելել է Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում՝ տեսակցելու տեղի զիրավոր զինվորներին, ինչպես նաև ռուս լրագրողին, ով վիրավորում էր ստացել Արցախի Շուշի քաղաքում:

Լապշինն իր տպավորություններն է պատմել ռուս լրագրողի հետ իր հանդիպումից, ինչպես նաև այն ընտանիքների հետ հանդիպումից ու շփումներից, որոնց հետ առիթ է ունեցել շփվելու:

Լապշինին հատկապես տպավորել ու ցավ է պատճառել մի ընտանիքի պատմություն, որտեղ ընտանիքի հայրը զոհվել է մարտերում, իսկ կինը ճանապարհին վթարի է ենթարկվել: Փաստացի նրանց երեխաները մնացել են որբ:

Խոսելով ռուս լրագրողի մասին՝ Լապշինը նշել է, որ նրա մոտ վիրավորումը վտանգավոր է հատկապես ոտքի հատվածում, սակայն լրագրողն ապաքինվում է:

Խոսելով հիվանդանոցային պայմանների մասին՝ բլոգերը նշում է, որ չնայած երկիրն աղքատ է, բայց հիվանդանոցային պայմանները շատ լավն են, դեղորայքն ու բուժումը անվճար է: Բլոգերի խոսքերի մանրամասներին կարող եք ծանոթանալ վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!