«Մարդիկ, ովքեր մի ամիս առաջ Գյանջա ու Բաքու էին ազատագրում, այսօր հպարտորեն «բացահայտում» ու պնդում են…»


Հարութ Ուլոյանը, անդրադառնալով նախկին և ներկա քննադատություններին, իր սոցհարթակում գրում է հետևյալը. «Զավեշտի հասնող անհեթեթ ժամանակներում ենք ապրում:

Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պնդում էին, որ Արցախյան առաջին պшտերшզմում գրանցված հաղթանակները նվաճվել են ի հեճուկս այդ ժամանակվա քաղաքական ղեկավարության ու նրանց կողմից իրականացվող դիվանագիտության, այդ նույն մարդիկ, այժմ, «հանկարծակի» գիտակցելով քաղաքականության ու դիվանագիտության ներուժը, ներկայիս պարտությունը բացատրում են այդ երկու ոլորտներում տարվող աշխատանքների տապալմամբ կամ, ընդհանրապես, անգործությամբ:

Դե հլը ասեք, տեսնենք, այդ ո՞նց էինք 90-ականներին հաղթանակներ նվաճում ի հեճուկս քաղաքական ղեկավարության ցանկությունների: Հը՞: Ձեն հանեք:

Մարդիկ, ովքեր մի ամիս առաջ Գյանջա ու Բաքու էին ազատագրում, այսօր հպարտորեն «բացահայտում» ու պնդում են, որ «Սոթքի ոսկու հանքավայրը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի մեջտեղում, իսկ ադրբեջանցիների գործողություններն ընթացել են ադրբեջանական տարածքում»:

«Նախկիններ» ու «ներկաներ», վերջը կողմնորոշվեցի՞ք, թե Աղդամն ում հայրենիքն էր»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!