Սիրված երգիչ Ներսիկ Իսպիրյանի ուղերձը հայ ժողովրդին


Դժվարին ու ճակատագրական օրեր են ապրում: Աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը խիստ մտահոգ են երկրի ապագայով, քանի որ բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Այս մտահոգությունը կիսում են նաև մտավորականները:

Մի շարք մտավորականների նման, Ն. Իսպիրյանը ևս կոչով դիմել է հայերին: Նա գրել է հետևյալը.

«Կորուստները տարբեր են լինում, ամեն կորուստ իր հետ կարող է տանել քեզանից մի մասնիկ, բայց հայրենիքի կորուստը միակն է, որ տանում է ամբողջը՝ անցյալդ ու պատմությունդ, տեսակդ ու ինքնությունդ, արժանապատիվ ապրելուդ իրավունքն ու նույնիսկ իրավունք ունենալուդ իրավունքը։ Հայրենիքի կորուստը մի վերք է, որը մնում է միշտ բաց և թաց…

Դու պարտավոր ես բուժել վերքերդ ու կարող ես հետ բերել կորցրածդ, երբ ազգովի կհզորանաս ու կդառնաս մի մարմին, կհամախմբվես հայրենասիրության և պահանջատիրության գաղափարի շուրջ…»,- իր հորդորն ավարտել է սիրված երգիչը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!