«Վախ, Արամ ջան, դու էլ բռնեցիր հավերժի ճանապարհը, ինչպես քո հերոս ընկեր Ալբերտը»


Պաշտպանության նախարարության լրատվության բաժինը շարունակում է պարբերաբար հանրայնացնել մեր նահատակ տղաների անունները: Այդ տղաները բոլորն էլ հերոսացել են՝ իրենց բաժին մարտը նվիրյալ կերպով մղելով:

Հանրայնացված նոր անուններից յուրաքանչյուրը թանկագին կորուստ է: Նրանց մեջ են նաև պատերազմական առաջին օրերին հերոսացած, հերոսների կոչումներ ստացած քաջերը: Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրն իր սոցհարթակում նոր կորստի մասին է գրել:

Նա ցավով տեղեկացրել է, որ հավերժի ճանապարհն է բռնել նաև իր հերոս որդու հերոս ընկերը՝ Արամը՝ անկատար թողնելով բազում երազանքներ: Արտակ Հովհաննիսյանը հանրայնացրել է իր որդու՝ Ալբերտի և Արամի համատեղ լուսանկարը:

Ա. Հովհաննիսյանը լուսանկարին մեծ ցավով կցել է հետևյալ տողերը. «Վախ, Արամ ջան, դու էլ բռնեցիր հավերժի ճանապարհը, ինչպես քո հերոս ընկեր Ալբերտը ,մեր տղերք, դուք հաղթող եք, իսկ մենք… կանգնած մեռնում ենք»,- ցավով լի միտքն ավարտել է Արտակ Հովհաննիսյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!