Լևոն Շիրինյանը գրում է. «Հայրենակի՛ց, արժանապատի՛վ հայորդի. Արցախը 2020 աշնանը ապրեց այն դաժան ժամանակաշրջանը, որ ապրել էր ուղիղ 100 տարի առաջ Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ թուրք-ռուսական ներխուժումից հետո, որոնց տակ սողում էր տականքը` ծագումով հայ բոլշևիկը:
1920 թվականի հոկտեմբերի 30-ին, առանց կրակոցի ընկավ Կարսի ամրոցը, որից հետո գրեթե անհնար դարձավ Հայրենիքի պաշտպանությունը: Բարոյալքվեց ու քայքայվեց հանրապետության բանակը: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընկավ Շուշի-բերդաքաղաքը. ծնվեց չարաբաստիկ Հայտարարությունը:
Այսօր Հայաստաննի Հանրապետությունը՝ բզկտված Արցախ աշխարհով, ապրում է բարոյա-հոգեբանական այն իրավիճակը, ինչ ապրել են Գերմանիան 1945 թվականի մայիսից հետո, Ճապոնիան 1945 թվականի սեպտեմբերից հետո:
Գերմանիան վերամիավորվեց 1990 թվականի հոկտեմբերի 3-ին, փայլում է տնտեսութթյան ու մշակույթի ոլորտներում: Ճապոնիան հրաշքներ է գործում սինտոյական քաղաքակրթության թռիչքներով:
Հայրենակի՛ց, նշանակում է ամեն ինչ մեզնից է կախված, հոգեբանական քո վերազարթոնքից: Ուրեմն. արդիականացրու՝ ԱՆԿԱԽ պետականությունդ: Աչքի լույսի պես պահի՛ր Ազգային Բանակդ: Ձախորդ օրերը գուկան ու կերթան»: