Ռեգինա Պրազյանն իր սոցհարթակում գրում է. Արթուր Վանեցյանի կենսագրական կեղծիքների շարան բացահայտեցի այսօր։ Երեկ նշել էի, որ նրա կենսագրականում նշված դպրոցը կասկածների տեղիք է տալիս քանի որ Վանեցյանին այդ թվականի շրջանավարտներից և դասավանդող ուսուցիչներից և ոչ մեկը չհիշեց։
Նշել էի նաև, որ այդ ժամանակ դպրոցի տնօրենն է եղել Սարգիս Հովսեփյանը, որը աշխատանքից ազատվել էր կեղծ ատեստատներ վաճառելու համար, սակայն երկիրը հրատապ լքել էր և չէր դատվել։ Այսօր արդեն պարզ դարձավ, որ Վանեցյան Արթուրը ավարտել է ոչ թե Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը 1995 թվականին, այլ ավարտել է Կամոյի անվան թիվ 76 դպրոցը 1996 թվականին։
Համադասարանցիները նրա մասին ծիծաղով են հիշում։ Ծույլիկ և շատակեր Արթուրին դպրոցում միշտ ճնշել են և ծեծի ենթարկել։ Մեզ հայտնի «Մորքուր» մականունը նա ձեռք է բերել բակում, իսկ դպրոցում նրա մականունը եղել է «Պուշկին»։
Հավանաբար այդ պատմությունները քողարկելու նպատակով է հանրությանը այլ դպրոց ներկայացնում, կամ վատ գնահատականները կոծկելու նպատակով են մեկ այլ դպրոցի ատեստատ գնել և դպրոցը ավարտելու տարեթվերը չեն համապատասխանում։
Գնված ատեստատով Վանեցյանի ակադեմիան ավարտելու և զինվորական ծառայությունը ավարտելու տարեթվերը նույնն են։ Զուտ «չեմ ջոԳում, թե էս կռիսը մեզ որտեղ ա ուզում քցած լինի»: