Արցախյան պшտերшզմում ընկած մեր հերոսներին բազմաթիվ ստեղծագործություններ են նվիրվում ու նվիրվելու, քանզի առավել մեծ մտահոգության թեմա այս օրերին դժվար է պատկերացնել: Նոր ստեղծագործություններով հանդես են գալիս նաև Ասատրյան եղբայրները:
Հերթական հուզիչ երգը ներկայացրել է Արտաշ Ասատրյանը: Նրա նոր գործը վերնագրված է «Օ՜, տեր Աստված»: Երգում պատմվում է հայերին բաժին հասած դժվարին ճակատագրի մասին, ապա հարց է ուղղվում Աստծուն, թե մինչև երբ են մեր տղաները զոհվելու:
Երգը ներկայացվում է փոքրիկ ֆիլմ հիշեցնող տեսահոլովակի զուգակցությամբ: Տեսահոլովակի մեջ ներկայացվում է երկու սերունդի կյանք, նրանց կյանքը ճակատագրի հեգնանքով մշտապես ուղեկցում է պատերազմը, մտերիմի կրոստի վախը:
Ընտանիքին պաշտպանելու ճանապարհին նրանք վիրավորվում են, զոհվում… թվում է՝ անվերջանալի է այս ողբերգական ու մղձավանջային իրականությունը: Երգը հեղինակել է Սերգեյ Կարինյանը: Այս անչափ հուզիչ երգն իր նույնչափ հուզիչ տեսահոլովակով կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ: