Երգչուհի Զարուհի Բաբայանը գրում է. «ԻՄ ԻՄԱՑԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ… Այս պարտությունը ունի անուններ և գլխավոր դերակատարներ, որնք բեմում խաղում էին իրենց ներկայացումը: Զուգահեռաբար այդ ամենին, Մեր ազգը ինքնքնաբուխ ներգրավվել էր մի ուրիշ բեմականացման մեջ, որը չուներ ոչ ռեժիսոր, ոչ էլ դերաբաշխում: Բոլորս դարձել էինք մեկ հանուն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ:
Ես չեմ ընդունում այս իրականությունը որպես մեր ազգի պարտություն, որովհետև երբ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ հանձնում էինք հողին իմ մտերիմ մարդու ՀԵՐՈՍ ՈՐԴՈՒՆ, ես տեսել եմ այդ մոր աչքերը, ով նվիրեց ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ամենաթանկը և պինդ գրկում էր որդու ողջ մնացած զինակից ընկերներին,որոնք դուրս էին բերել Վահեին կռվի դաշտից և հենց այդ մայրը ուրախանում էր երբ տեսնում էր ողջ մնացածներին և լսում էր ընկերների ջերմ խոսքերը կյանքը զոհաց որդու մասին:
Ես տեսել եմ իմ երեխային և իր ընկերների նման այն հարյուրավոր երիտասարդներին, որոնք խառնած գիշեր-ցերեկ փորձում էին անել անհնարինը պատերազմի դաշտում կռվողների համար և անտուն մնացածների համար: Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր իրենց ունեցածը կամ ամենավերջինը և նույնիսկ թոշակը նվիրաբերում էին, չմտածելով վաղվա մասին:
Ես տեսել եմ մարդկանց, որոնք իրենց հացը կիսեցին այդ պահին կարիքավորի հետ: Ես տեսել եմ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ հեռու ապրող մի ողջ ժողովրդի, որը ամեն պահը ապրում էր այնպես, ինչպես մենք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Ես տեսել եմ այն երիատասարդներին, ովքեր անգամ մեկ վայրկյան չեն մտածել իրենց կյանքի մասին և պատրաստ են եղել զոհաբերել այն հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ:
ՍԱ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ: Մենք պիտի քայլենք առաջ և պիտի հասկանանք, որ փոքր պետություններն էլ կարող են ապրել արժանապատիվ և կարող են իրենց ուրույն տեղը ունենալ այս փոքրիկ մոլորակի վրա. Վերջին շրջանում մենք առիթ ունեցանք անընդհատ հիշելու մեր ազգի պարծանքներին և մեզանում դեռ պիտի ծնվեն նրանք, ովքեր ՀԱՅԻ անունը բարձր պիտի պահեն և շարունակեն այդ շքերթը:
Մենք պիտի շարունակենք ապրել և արարել,աշխատել և շենացնել մեր երկիրը ամեն մեկս մեր տեղում: Մենք պիտի կարողանանք նայել մեկս մյուսի աչքերի մեջ և պիտի կարողանանք խոսել,քանզի խոսքը ունի բուժիչ և սթափեցնող ուժ: Մենք հզոր ԱԶԳ ենք,բայց երբեմն մոռանում ենք այդ մասին:
ՍԱ ԻՄ ԻՄԱՑԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ԵՒ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՄԻ ՕՐ ԿԿԱՆԳՆԵՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ»: