Արցախցի Աշոտ Սևանյանի մասնակցությամբ ուշագրավ ռեպորտաժ են պատրաստել ռուսական լրատվամիջոցները, որտեղ Ա. Սևանյանը հային վայել մտքեր է արտահայտել հայրենի հողի, պատվի և արժանապատվության մասին:
Լրագրողի հարցին, թե նա ինչ է պատրաստվում անել, քանի որ ըստ համաձայնագրի նրա զբաղեցրած տարածքը պետք է անցնի ադրբեջանական կողմին, Ա. Սևանյանը պատասխանում է, որ ոչ մի տեղ չի պատրաստվում հեռանալ, քանզի դա իր հողն ու տունն է:
Նա ասում է. «Թող եկողը մտածի, ես իմ տան մեջ եմ»: Ա. Սևանյանը վստահեցնում է, որ ինքն ու իր նմանները չեն պատրաստվում ոչինչ զիջել, նրանք հաստատակամ են ամեն ինչ պահպանելու գաղափարի շուրջ: Ա. Սևանյանը նաև նշում է, որ ինքը ոտք չունի, պրոթեզ է, ո՞ւր կարող է գնալ ինքն այդ ոտքով:
Ա. Սևանյանի մասնակցությամբ բացառիկ ռեպորտաժը, որ ցուցադրվել է միջազգային հանրության համար, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ: