Այսօր սիրված դերասան Վարուժան Մանուկյանի ծննդյան օրն է


Այսօր տաղանդավոր, սիրված դերասան Վարուժան Մանուկյանի ծննդյան օրն է: Նա բոլորում է ծննդյան հիսուներկու ամյակը: Նա ծնունդով Երևանից է: Վ. Մանուկյանը ծնվել է դերասանի ընտանիքում. նրա հայրը ևս դերասան էր՝ Արծրուն Մանուկյանը:

Վարուժանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և սովորել է Թատերական ինստիտուտում՝ստանալով դերասանի մասնագիտացում: Նա հանդես է եկել տարբեր թատրոններում, ներգրավվել է հեռուստանախագծերում և հեռուստաներկայացումներում: Նա հայտնի է նաև մի շարք հումորային ծրագրերից:

Վ. Ավետիսյանն ուսանողության տարիներին ծանոթացել է Նարինե Ալեքսանյանի հետ. նրանք միասին են սովորել: Սկզբնական շրջանում որոշակի տարաձայնություններ են ունեցել, սակայն ի վերջո հաղթել է սերը. նրանք ամուսնացել են:

Դերասանական զույգը երջանիկ ու գեղեցիկ ընտանիք է կազմել: Նրանք ներկայացումներում ու ֆիլմերում հանդես են գալիս հիմնականում միասին. հայտնի են նաև որպես բեմական ամուսիններ:

Վ. Մանուկյանը հաջողված դերակատարումների համար արժանացել է մրցանակների ու պարգևների:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!